Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 269 Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները. 1. Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 412-րդ հոդվածով. 2. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը ներառում է՝ 1) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողի անվանումը, տեղեկատվություն իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների մասին, հարկ վճարողի հաշվառման համարը. 2) ժամանակավոր պահպանման պահեստի տեսակը. 3) ժամանակավոր պահպանման պահեստի շինության կամ բաց հրապարակի գտնվելու վայրի մասին տեղեկություններ. 4) վկայական տրամադրող մաքսային մարմնի անվանումը. 5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։ |