Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26.2 8. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակվում է դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող վեցերորդ ամսվա 1-ից, բայց սույն օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ շահառու երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում՝ նաև սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարելու ամսվան (այդ թվում՝ շահառու երեխայի ծննդյան ամսվան) հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ: Այս դեպքում դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը (եթե առկա է) վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա նպաստի գումարի հետ. 9. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի տվյալ ամսվա գումարը վճարվում է այդ ամսվա ընթացքում` անկանխիկ եղանակով, ծնողի անվամբ բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով. 10. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողը նպաստի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ վերջին անգամ բանկ ներկայանալու (երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին. 11. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքը բանկը կարող է հաստատել նաև առանց նրա բանկ ներկայանալու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26.2 Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելը և վճարելը. 1. Շահառու երեխայի համար ծնողին նշանակվում և վճարվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ (ծնողը ձեռք է բերում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք), եթե ծնողը, շահառու երեխան, նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները և զավակները (բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող անձի) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում դիմելու օրվա դրությամբ հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և դիմելու օրվա դրությամբ ծնողը և շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում. 2. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակվում է անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի և շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից, եթե շահառու երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 3. Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում նոր ծնված շահառու երեխաներից յուրաքանչյուրին տրվում է ամենաբարձր կարգաթիվ ունեցող շահառու երեխայի կարգաթիվը: Այս դեպքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք ձեռք բերելիս նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր շահառու երեխայի համար. 4. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև շահառու երեխայի վեց տարին լրանալու ամիսը ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարելը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26.2 5. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակելու համար դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվում են տարածքային կենտրոն: Սույն մասում նշված դիմում ներկայացնելու կարգը, դիմումի հիման վրա նպաստ նշանակելու կամ մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 6. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է (այդ թվում՝ սույն օրենքի 26.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված տեղեկատվական շտեմարաններից ստացված տեղեկատվության (տվյալների) համադրմամբ) ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը. 7. Տարածքային կենտրոնը մերժում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելը, եթե՝ 1) ծնողը չունի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք (չեն բավարարված սույն օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասով, իսկ շահառու երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում՝ նաև սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները), կամ 2) չեն ներկայացվել (չեն ստացվել) անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկատվությունը (տվյալները)), կամ 3) ծնողը կամ շահառու երեխան կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները և զավակները (բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող անձի) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում դիմելու օրվա դրությամբ հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, կամ 4) ծնողը կամ շահառու երեխան չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ սույն օրենքի 26.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի, կամ 5) տվյալ շահառու երեխայի համար նշանակվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ, և այդ նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26.2 12. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքը կարող է հաստատել նաև տարածքային կենտրոնը՝ անձամբ ծնողի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա կամ լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարաններում առկա կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական մարմնից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությամբ՝ այդ պետական մարմնի հետ հարաբերություններում նշված հանգամանքն ի հայտ գալու դեպքում: Սույն օրենքի 26.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում նպաստի վճարումը շարունակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |