Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 192 1) յուրաքանչյուր պահանջը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի եզրակացությունը: Պահանջները մի քանի պատասխանողների դեմ ներկայացվելու դեպքում նշում վերջիններիս պատասխանատվության մասին, իսկ երաշխավորության դեպքում՝ նաև երաշխավոր հանդիսանալու և երաշխավորի պատասխանատվության սուբսիդիար կամ համապարտ լինելու մասին, 2) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները, 3) եզրահանգումներ` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին, 4) հայցն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու և կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին, 5) վճռի բողոքարկման ժամկետը և այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 192 Վճռի բովանդակությունը. 1. Առաջին ատյանի դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից. 2. Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), հայցի առարկան: Վճռի ներածական մասում պետք է նշվեն նաև գործին մասնակցող անձանց` քաղաքացու անձնագրային տվյալները, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը. 3. Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի` 1) նշում այն մասին, թե երբ է հայցը ներկայացվել առաջին ատյանի դատարան, երբ է այն ընդունվել վարույթ, 2) համապատասխան դատավարական նախապատմությունը և վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը, եթե գործը վերադաս դատարանն ուղարկել է նոր քննության, 3) նշում՝ գործին երրորդ անձանց ներգրավելու մասին, 4) հայցվորի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` յուրաքանչյուր պահանջը, յուրաքանչյուր պահանջի իրավական և փաստական հիմքերը, 5) նշում այն մասին, թե արդյոք փոփոխվել է հայցի առարկան կամ հիմքը՝ փոփոխված լինելու դեպքում նշելով փոփոխության կատարման ամսաթիվը և փոփոխության էությունը, 6) պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` հայցվորի յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակի առարկելու վերաբերյալ, առարկության իրավական և փաստական հիմքը, 7) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի 4-րդ կետով սահմանված կարգով, 8) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի համապատասխանաբար 4-րդ կամ 6-րդ կետով սահմանված կարգով, 9) հակընդդեմ հայցվորի և հակընդդեմ հայցով պատասխանողի դիրքորոշումները, որոնք շարադրվում են սույն մասի համապատասխանաբար 4-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգով, 10) նշում` սույն օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված որոշման կայացման մասին, 11) անհրաժեշտության դեպքում նշում՝ առանձին ակտի ձևով ընդունված այլ որոշումների մասին: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 192 4. Վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝ 1) վերլուծություն` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումների վկայակոչմամբ, որոնք առաջին ատյանի դատարանը կիրառելի է համարում, 2) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, 3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստն ապացուցելու պարտականությունից, 4) ապացուցման ենթակա փաստերը` ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը, բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը. 5) գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի կամ ոչ վերաբերելի համարելու դեպքում՝ ա. հղում այն իրավական նորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի կամ ոչ վերաբերելի, բ. այն փաստերի շարադրանքը, որոնց հիման վրա դատարանը հանգել է եզրահանգման. 6) եզրակացություն` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավոր լինելու վերաբերյալ, 7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը. 8) «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջեից կողմին վճարման ենթակա գումարի չափը. 5. Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի` |