Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 43 ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվում են` ա) հուշարձանների պետական հաշվառման, հետազոտման, գիտատեղեկատու և քարոզչական աշխատանքները. բ) պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանության, անվթարության, ապահովման` ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: Պետական բյուջեի միջոցներով անհրաժեշտության դեպքում ֆինանսավորվում են նաև ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների անվթարության ապահովման` ամրակայման և վերականգնման աշխատանքները: Պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների գիտական հաշվառման, ուսումնասիրման և դրանց պահպանությանը նպաստող այլ աշխատանքներ: |