FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  6

Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը.
1. Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք.
2. Երեխայի անհրաժեշտ նվազագույն կենսապայմանների ապահովումը ենթադրում է սննդի, խմելու ջրի, ապահով կենսամիջավայրի, կացարանի, հագուստի, կոշիկի տրամադրում և առաջնային բժշկական օգնության հասանելիություն՝ երեխայի հատուկ կարիքները հաշվի առնելով.
3. Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները.
4. Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին ցուցաբերում է օրենսդրությամբ նախատեսված օգնություն: