Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 13 Պատիժ կատարող հիմնարկները և մարմինները. 1. Տուգանքի, հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն). 2. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աջակցությամբ. 3. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը. 4. Կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է քրեակատարողական հիմնարկը: Դատապարտված զինծառայողների նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գործող կայազորային կարգապահական մեկուսարանը. 5. Կարգապահական գումարտակում պահելու կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գործող կարգապահական գումարտակը. 6. Ազատազրկման և ցմահ ազատազրկման կատարումն ապահովում է քրեակատարողական հիմնարկը. 7. Լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժ կատարող մարմինը կամ հիմնարկը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: |