Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 32 Երկրաբանական ուսումնասիրության կարգը. 1. Երկրաբանական ուսումնասիրություններ կարող է կատարել իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որը ձեռք է բերել այդ իրավունքը սույն օրենսգրքով սահմանված կարգով. 2. Շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզում և շահագործական հետախուզում իրականացնելու իրավունք ունի միայն տվյալ հանքավայրի շահագործման իրավունք ունեցող անձը. 3. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի տված համաձայնության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա. 4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվում են լիազոր մարմնի տված թույլտվության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա. 5. Սույն հոդվածի 3-րդ մասով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը. 6. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով. 7. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության և հաշվառման` կառավարության սահմանած կարգով: |