FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  169

Պետական գաղտնիքի պահպանումը.
1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ.
2. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, չի կարող հրաժարվել այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, սակայն իրավունք ունի վարույթն իրականացնող մարմնից նախապես ստանալու նշված տեղեկությունների ստացման անհրաժեշտությունը հաստատող և համապատասխան արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում.
3. Պետական գաղտնիք պարունակող և իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող հանրային ծառայողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը.
4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված վարույթն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` այդպիսի տեղեկությունները չհրապարակելու մասին ստորագրություն տված քննիչը, դատախազը, դատավորը.
5. Վարույթի այն մասնավոր մասնակիցները, որոնց ծանոթացման համար ներկայացվում կամ այլ կերպ հաղորդվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, պետք է նախապես ստորագրություն տան այդպիսի տվյալների չհրապարակման մասին: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն տրամադրվում: