FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  42

Օտարերկրացիների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մուտքի վիզա ստացած օտարերկրացիների տվյալների բանկում, 11-րդ հոդվածի 6-րդ մասի հրավերների հաշվառման ընթացքում, 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հաշվառման ընթացքում, 18-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հաշվառման ընթացքում, ինչպես նաև 36-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արտաքսված օտարերկրացիների հաշվառման ընթացքում օտարերկրացիների, ինչպես նաև այլ անձանց անձնական տվյալները մշակելիս այդ անձնական տվյալներն օգտվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանությունից: