Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ article 15 Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները. 1. Ալկոհոլային խմիչքների գովազդի դեպքերում արգելվում է` ա) ներշնչել, որ ալկոհոլն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ. բ) դրդել սպառողներին ալկոհոլի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը. գ) ներկայացնել խմիչքներում ալկոհոլի բարձր աստիճանը` որպես դրական հատկություն. դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար. ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց. 1.1. Էներգետիկ ըմպելիքների գովազդի դեպքերում արգելվում է՝ ա) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ. բ) դրդել սպառողներին էներգետիկ ըմպելիքի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը. գ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են սպորտային մրցումներին մասնակցելու և հաջողության հասնելու, առողջության պահպանման կամ բարելավման նպատակով ուժային գործողություններ իրականացնելիս կամ դրանց մասնակցությունից հետո ծարավը հագեցնելու համար. դ) չզգուշացնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման բացասական հետևանքների մասին՝ սույն մասի «ը» կետով սահմանված տեքստի տեղադրմամբ կամ հնչեցմամբ. ե) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքներ օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար. զ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են ալկոհոլային խմիչքների հետ համատեղ. է) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց. ը) այն գովազդը, որի ժամանակ չի նշվում «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» գրառումը, որը պետք է լինի հստակ և ընթեռնելի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ article 15 2. Արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ՝ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը. 3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին. 4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը. 5. Արգելվում է՝ բ) զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչև 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր) և էներգետիկ ըմպելիքների գովազդ. 5.1. Արգելվում է` բ) ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդ տեղադրել լրագրերի կամ ամսագրերի առաջին էջի ու կազմի վրա: 6. Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդն արգելվում է. 7. Արգելվում է դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության: Արգելվում է չգրանցված բժշկական արտադրատեսակների և չլիցենզավորված սուբյեկտների գովազդը: Արգելվում է բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների գովազդը զանգվածային լրատվության միջոցներով: 7-1. Դեղերի գովազդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: 7-2. Բժշկական արտադրատեսակները և բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ article 15 7-3. Բժշկական օգնություն և սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, դեղերի մեծածախ իրացում, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդում պարտադիր պետք է նշվեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը. 7.4. Բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գովազդի թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով. 7.-5 . Արգելվում է մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը. 7.6. Սերմնաբջիջների դոնորությանն առնչվող ցանկացած գովազդն արգելվում է, եթե այն չի իրականացնում գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունը. 7.7. Ձվաբջիջների դոնորությանը, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող ցանկացած գովազդն արգելվում է, եթե այն չի իրականացնում վերարտադրողաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունը. 8. Արգելվում է զենքի և ռազմամթերքի գովազդը` բացառությամբ քաղաքացիական զենքի և ռազմամթերքի. 9. Գովազդային վիճակախաղի դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է. 10.Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում այն կարող է հեռարձակվել տեսալսողական հաղորդմամբ ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, և դրա ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ article 15 Արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 մետր քառակուսին և պարունակելու է միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն), իսկ շենքերի, շինությունների կամ սրահների մուտքերի մոտ արտաքին գովազդը չպետք է գերազանցի 0.5 մետր քառակուսին և պարունակելու է միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն): Տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ գովազդելիս պետք է տեսանելի լինի «21+» նշագրումը, իսկ խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղ գովազդելիս՝ «18+» նշագրումը: Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա չստացած վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապատասխան գործունեության գովազդ Հայաստանի Հանրապետությունում: Արգելվում է սույն մասով չնախատեսված եղանակով և միջոցներով իրականացնել գովազդ. 11. Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների կամ անչափահասների կերպարների ցուցադրումը. 11.1. Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատների գովազդի ժամանակ արգելվում է՝ ա) որևէ կերպ դիմել անչափահասներին. բ) տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է. գ) տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է. դ) ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, մարզական հաջողության. ե) քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը. 11.2. Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատների գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն. 11.3. Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատների կամ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության գովազդը պարտադիր պարունակելու է հետևյալ բովանդակությամբ նախազգուշացում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ article 15 «Նախազգուշացում՝ խաղին մասնակցությունը նյութական վնասներ կրելու ռիսկ է պարունակում» կամ «Նախազգուշացում՝ խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ:»: Ընդ որում, նշված նախազգուշացումը պետք է լինի ոչ պակաս շեշտադրված, քան գովազդում առկա մնացած տեղեկատվությունը. 12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, գիշերային ակումբի, ծխախոտի, ինչպես նաև սույն օրենքով` տեսալսողական մեդիայում գովազդի համար արգելված ապրանքների և ծառայությունների` որպես հովանավորների հիշատակումը Հանրային հեռարձակողների ծրագրերում. 12.1. Հանրային հեռարձակողի ծրագրերում արգելվում է վիճակախաղի, ոչ խաղարկությունով վիճակախաղի, խաղարկությունով վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը։ 14. Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (գովազդատուները) թատերահամերգային, հանրային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի գովազդում, հանրային տեղեկատվության բոլոր՝ տեսալսողական, էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին գովազդի միջոցներում պարտադիր տեղեկություններ պետք է նշեն գովազդատուի, ձեռնարկի բովանդակության կամ ժանրային տեսակի, հեղինակի, մասնակիցների, վայրի, ժամանակի, ինչպես նաև համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին։ Կենդանի կատարման կամ ձայնագրվածքի մասին տեղեկատվության ծավալը, տարածքը կամ բովանդակությունը չպետք է լինեն գովազդի ողջ ծավալի, տարածքի կամ բովանդակության 7%-ից պակաս: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ article 15 15. Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի) կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահի, բուքմեյքերային գրասենյակի) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա կամ սույն հոդվածով սահմանված դեպքի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում. 16. Արգելվում է կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։ |