Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 84 Լիակատար ընկերակցության մասնակիցների կազմի փոփոխությունը. 1. Լիակատար ընկերակցության մասնակիցներից որևէ մեկի դուրս գալու կամ մահվան, նրանցից մեկին անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ սնանկ ճանաչելու, մասնակիցներից մեկի նկատմամբ դատարանի վճռով վերակազմակերպական ընթացակարգեր սկսելու, ընկերակցությանը մասնակցող իրավաբանական անձի լուծարման կամ մասնակիցներից մեկի պարտատիրոջ կողմից բաժնեհավաք կապիտալում նրա ունեցած բաժնեմասին համապատասխանող գույքի մասի վրա բռնագանձում տարածելու դեպքերում, ընկերակցությունը կարող է շարունակել իր գործունեությունը, եթե դա նախատեսված է ընկերակցության կանոնադրությամբ կամ մնացած մասնակիցների համաձայնությամբ. 2. Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրավունք ունեն դատական կարգով պահանջել մասնակիցներից որևէ մեկին հեռացնելու ընկերակցությունից` մնացած մասնակիցների միաձայն որոշմամբ` դրա համար լուրջ հիմքերի առկայության, մասնավորապես` այդ մասնակցի կողմից իր պարտականությունները կոպիտ խախտելու կամ գործերը ողջամտորեն վարելու անկարողություն դրսևորելու դեպքերում: |