Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 43 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը և հանձնաժողովի անդամների պարտադիր ատեստավորումը. 1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմված է ոչ ավելի, քան 7 անդամից: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է 6 տարի ժամկետով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը. 2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից. 3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով. 4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներին ընտրելու համար իր պաշտոնական կայքում հրապարակում և զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների մասին: Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դիմումների ներկայացման ժամկետը պետք է ընդգրկի հայտարարության հրապարակումից հետո առնվազն երկու շաբաթ, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է ընտրություններ նշանակվելուց հետո։ Ընտրություններ նշանակվելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում կարող են սահմանվել դիմումները ներկայացնելու ավելի կարճ ժամկետներ. 5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամ կարող են նշանակվել այն քաղաքացիները, որոնք սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են դիմում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար, և որոնք համապատասխանում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 43 6. Եթե դա չի խախտի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տարբեր սեռերի հավասարության չափանիշը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն լինելու դեպքում կարող է` 1) նշանակել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմն ամբողջությամբ. 2) նշանակել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը մասնակի կամ 3) կրճատել քննարկման ենթակա թեկնածուների ցանկը. 7. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմի չձևավորված մասն ընտրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված նախապատվության քվեակարգով. 8. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը բավարար չէ հանձնաժողովի կազմավորման, այդ թվում` տարբեր սեռերի հավասարության չափանիշի պահպանման համար, ապա հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած քաղաքացիներից. 8.1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները ենթակա են ամենամյա պարտադիր ատեստավորման, որն անցկացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգման նպատակով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումն անցկացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի անմիջական մասնակցությամբ։ Ատեստավորման անցկացման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով: Ատեստավորման ժամանակացույցը, ատեստավորման հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, ձևավորման և ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 43 Ատեստավորման ենթակա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները ոչ ուշ, քան ատեստավորումից մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին. 8.2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումն անցկացվում է ստուգարքի և հարցազրույցի միջոցով ատեստավորման հանձնաժողովի կողմից: Ստուգարքի և հարցազրույցի հարցերը կազմում է ատեստավորման հանձնաժողովը։ Ատեստավորման հանձնաժողովն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին. 2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Ատեստավորման հանձնաժողովի քվեարկության արդյունքով ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված որոշումները կարող են ընդունվել ատեստավորման հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ. 8.3. Ատեստավորման մասնակցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն անդամները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 8.2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան որոշումն ընդունվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կրկին անցնում են ատեստավորում: Կրկնակի ատեստավորման արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից. 9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն հոդվածով սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 43 10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին ընդունվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ. 11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստի օրը և ժամը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը մինչև հանձնաժողովի նախագահի ընտրվելը վարում է հանձնաժողովի` տարիքով ավագ անդամը: Կազմավորված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր լիազորություններն ստանձնում է գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրը` ժամը 12.00-ին. 12. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին, հանձնաժողովների նախագահների տեղակալներին և հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան հանձնաժողովներն իրենց կազմերից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով: |