FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  12

Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները.
1. Հաշվեքննիչ պալատի անդամը՝
    1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի շրջանակում՝
    ա. համակարգում է հաշվեքննության խմբերի աշխատանքը,
    բ. ապահովում է հաշվեքննության խմբի միջոցով հաշվեքննության իրականացումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան,
    գ. Հաշվեքննիչ պալատի հաստատմանն է ներկայացնում հաշվեքննության առաջադրանքների, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության, ընթացիկ եզրակացությունների, հաշվեքննության հաշվետվությունների նախագծերը և իր կողմից համակարգվող հաշվեքննությանը վերաբերող այլ նախագծեր.
    2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի շրջանակում՝
    ա. հանդիսանում է աուդիտի և (կամ) էթիկայի և (կամ) որակի հսկողության կոմիտեների անդամ՝ ապահովելով դրանց իրավասությունների իրականացումը,
    բ. սույն կետի «ա» ենթակետում նշված իրավասությունների իրականացման նպատակով Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից կարող է իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստանալ պարզաբանումներ՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով խորհրդակցություններ.
2. Աուդիտի և (կամ) էթիկայի և (կամ) որակի հսկողության կոմիտեների նախագահ կարող է լինել տվյալ կոմիտեի անդամներից մեկը: Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ կարող է միաժամանակ լինել միայն մեկ կոմիտեի նախագահ: