Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 5 Ուսումնասիրություն սկսելու հիմքերը. 1. Սույն օրենքով նախատեսված կարգով իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում. 1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով. 2) նախաձեռնված քրեական վարույթով անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել սույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մեղադրյալին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք. 3) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով. ա. անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից, բ. անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից, գ. անձը մահացել է, դ. անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության համար սահմանված տարիքին. 4) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով. 5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 5 6) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք. 2. Ուսումնասիրության շրջանակներում ներառված գործողությունները կարող են ձեռնարկվել նաև սույն օրենքով նախատեսված կարգով միջազգային փոխօգնության տրամադրման անհրաժեշտություն առաջանալու դեպքում. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ուսումնասիրություն կարող է սկսվել նաև օտարերկրյա դատարանի կայացրած մեղադրական դատական ակտի առկայության դեպքում, եթե այն ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունում։ |