Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 29 Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների վաճառքը, նվիրումը, փոխանցումը և ժառանգումը. 1․ Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերում նշված՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են վաճառել կամ նվիրել օրինական հիմքերով իրենց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններին՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: 2․ Ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրենց զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները վաճառելու կամ նվիրելու զենքի համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձին՝ նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Զենքի վերահաշվառումն ու վերագրանցումը կատարվում են զենքի հաշվառման և գրանցման ընթացակարգով։ 3․ Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը կարող է փոխանցվել` 1) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` զենքը պահելու կամ փորձաքննության համար կամ ի տնօրինություն. 3) սերտիֆիկացման մարմիններին` համապատասխանության գնահատում անցկացնելու համար. 4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիազորած մասնագետներին` պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննության համար. 5) սպորտային հրաձգությամբ զբաղվող կազմակերպություններին` հրաձգային պարապմունքների ու մրցումների անցկացման ժամանակ. 6) մաքսային մարմիններին` ներկրվող կամ արտահանվող զենքը մաքսազերծելու համար. 7) զենք փոխադրողին՝ փոխադրելու համար. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտներին զենքը փոխանցվում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 29 5. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն տալու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան թույլտվությունը տալու օրվանից հաշված՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում ֆիզիկական անձանց մահվան փաստը գրանցելու և հաշվառելու իրավասություն ունեցող լիազոր մարմին, իսկ վերջինս նույն անձանց մահվան փաստն արձանագրելու դեպքում այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, որն անհապաղ, բայց ոչ ուշ, քան այդ մասին տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում համապատասխան միջոցներ է ձեռնարկում զենքը ժամանակավոր առգրավելու, վերցնելու ուղղությամբ. 6. Քաղաքացիական զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով. 7. Ժառանգի կողմից զենքից, զենքի հավաքածուից կամովին հրաժարվելու դեպքում կամ անժառանգ զենք լինելու դեպքում զենքն անցնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինմանը. 8. Եթե զենքի, զենքի հավաքածուի ժառանգությունն ստանձնած ժառանգը ձեռք չի բերում զենքի համապատասխան թույլտվություն, ապա պարտավոր է այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան ժառանգությունն ստանալու օրվանից հաշված՝ յոթնօրյա ժամկետում, հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վերջինիս միջոցով համապատասխան զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու և ժառանգին փոխհատուցում տրամադրելու համար: Զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու գործընթացը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կատարում է նաև այն դեպքում, երբ ժառանգությունն ստանձնած ժառանգը մերժում է ստանում համապատասխան թույլտվությունը տրամադրելու հարցում: |