FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  58

Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը.
1. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծությունը ներկայացնելու ժամկետը ողջամիտ ժամկետով.
2. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունն առնվազն պետք է պարունակի`
    1) տեղեկություններ`
    ա. սնանկության պատճառների մասին,
    բ. դատական ծախսերի փոխհատուցման և կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին,
    գ. պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին,
    դ. պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքման հնարավորության մասին,
    ե. սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի մասին,
    զ. սույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված գործարքների մասին,
    է. կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության, ինչպես նաև սնանկության վարույթը ֆինանսական առողջացմամբ ավարտելու հնարավորության մասին.
3. Կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կառավարիչը պարտավոր է անհապաղ հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ.
4. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով.
5. Յուրաքանչյուր պարտատեր իրավունք ունի սնանկության վարույթի ընթացքում ցանկացած պահի ծանոթանալու պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը: