Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 13 Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական հաղորդումների պահպանման կարգը. 1. Լիցենզիա ստացած Հեռարձակողները պարտավոր են վարել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան և պահպանել իրենց հեռարձակած տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած 45 օր ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված դեպքերի. 2. Տեսալսողական հաղորդումները պետք է գրանցվեն կարգավորող պետական մարմնի համար հասանելիություն ունեցող տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանում, որի ձևը և վարման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը. 3. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման վրա կարգավորող պետական մարմինը վերահսկում է Հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պահանջներին: Կարգավորող պետական մարմինը ընտրանքային սկզբունքով իրականացնում է Հեռարձակողների կողմից հեռարձակվող տեսալսողական տեղեկատվության մշտադիտարկումներ յուրաքանչյուր Հեռարձակողի համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Մշտադիտարկման արդյունքները կարող են համադրվել հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալներին. 4. 45 օրը լրանալուց հետո տեսալսողական հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման, ուղղման կամ դատական վեճերի առկայության վերաբերյալ Հեռարձակողը պատշաճ չի ծանուցվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո: |