Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող և տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը և կորուստը. 1. Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում գույքի վերանորոգման կամ վերականգնման ծախսերը. 2. Սույն հոդվածի իմաստով` գույքի կորուստ է համարվում տուժողին կամ այն անձին, ում վստահված է եղել կորած գույքը, պատճառված վնասի հետևանքով նրա կողմից գույքը հսկելու անհնարինության հետևանքով առաջացած կորուստը: Ընդ որում, վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի կորստի վերականգնման հետևանքով առաջացած ծախսերը սույն օրենքի համաձայն ենթակա են հատուցման միայն այն դեպքում, եթե տուժողն ապացուցում է այդ գույքի կորստի փաստը. 3. Այն դեպքում, երբ վնասվել, ոչնչացվել կամ կորել է վնաս պատճառած անձի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող և տուժողին սեփականության իրավունքով պատկանող գույքը, ապա տուժողը կարող է ապահովագրական հատուցում ստանալ, եթե ապացուցում է, որ այդ գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրեն. 4. Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վնասվածքի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում այդ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ գույքի՝ մինչև պատահարի պահը առկա փաստացի վիճակը վերականգնելու համար: Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետևանքով առաջացած գումարային տարբերությունը սույն օրենքի համաձայն ենթակա չէ հատուցման. 5. Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարը այդ գույքի արժեքի 80 տոկոսը): Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչև դրա ոչնչացման պահը գնահատված արժեքի և Բյուրոյի խորհրդի սահմանած կարգով հաշվարկված` դրա մնացորդային արժեքների տարբերությունը: |