FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  76

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու կարգը.
1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու դիմումի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ, որն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով.
2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր է ճանաչվում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը գործակալություն ներկայացնելու (ստանալու) նույն աշխատանքային օրը.
3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու որոշումն ստորագրում է գործակալության պետը.
4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռն ստանալուց հետո գործակալությունը էլեկտրոնային միասնական գրանցամատյանում անվավեր է ճանաչում գրանցված քաղաքացիական կացության ակտը՝ դրանում նշում կատարելու միջոցով.
5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր է ճանաչվում այդ քաղաքացիական կացության ակտը գրանցելու պահից.
6. Անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա կատարված այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումները համարվում են ոչ իրավաչափ, և դրանց անվավեր ճանաչելու հարցը ենթակա է քննարկման հարուցված վարչական վարույթի շրջանակներում՝ առանց լրացուցիչ դիմումի.
7. Անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա տրամադրված քաղաքացիական կացության ակտերի մասին բոլոր վկայականները և տեղեկանքները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում: