Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 23 ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ. 1. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝ ա) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրությունը, ջերմային էներգիայի արտադրությունը կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը. բ) էլեկտրական էներգիայի հաղորդումը, ջերմային էներգիայի հաղորդումը կամ բնական գազի փոխադրումը. գ) էլեկտրական էներգիայի բաշխումը, ջերմային էներգիայի բաշխումը կամ բնական գազի բաշխումը. դ) էլեկտրական էներգիայի մատակարարումը, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը. ե) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունը. զ) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունը. է) Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտուրը. ը) բնական գազի ներկրումը կամ բնական գազի արտահանումը: Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առք ու վաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով. 1.1 Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն հանձնաժողովի տված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը, սույն օրենքի համաձայն, ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի ներկրում կարող է իրականացնել նաև որակավորված սպառողը. 2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով: Կարգավորման ենթակա չեն՝ ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում. բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 23 գ) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում. դ) միկրոէներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների, և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում. ե) ինքնավար էներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում. 3. Լիցենզիայի գործողության ժամկետը և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում: |