FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  82.7

Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը վերադարձնելը.
1. Նոտարը դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է այն, եթե՝
    1) չեն պահպանվել սույն օրենքով դիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները.
    2) դիմումն ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը, կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
    3) դիմումը ներկայացրել է սույն օրենքի 82.4-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասում չնշված անձը.
    4) ներկայացված դիմումում միացված է մի քանի պահանջ, որոնցից մեկը ենթակա չէ նոտարի քննությանը.
    5) դիմողը ներկայացրել է դիմումը հետ վերցնելու պահանջ.
    6) դիմումի, այդ թվում՝ դիմումով ներկայացված պահանջի ու ներկայացված փաստաթղթերի (ապացույցների) միջև առկա են անհամապատասխանություն և այն շտկելու հնարավորություն.
2. Դիմումը վերադարձնելու մասին որոշումն էլեկտրոնային եղանակով ուղարկվում է պահանջատիրոջը, որն այն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դրանում մատնանշված թերությունները վերացնելու դեպքում կարող է դիմումը կրկին ներկայացնել.
3. Սահմանված ժամկետում թերությունները շտկելու դեպքում դիմումը համարվում է ներկայացված սկզբնական ներկայացման օրը.
4. Կրկին ներկայացված դիմումը մակագրվում է դիմումը վերադարձրած նույն նոտարին.
5. Դիմողի կողմից կրկին ներկայացված դիմումում նախկինում վկայակոչված թերությունները չշտկելու դեպքում թերությունների շտկման համար նոր ժամկետ չի տրամադրվում: