FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  83

Կիրառվող պատասխանատվության միջոցները և այլ իրավասություններ.
1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները.
    1) նախազգուշացում.
    2) տուգանք.
    3) ղեկավարին գրանցումից հանում.
    4) լիցենզիան ուժը կորցրած ճանաչում.
    5) թույլտվության կամ գրանցման դադարեցում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.
2. Կենտրոնական բանկը կարող է յուրաքանչյուր խախտման համար միաժամանակ կիրառել սույն օրենքով նախատեսված մեկից ավելի պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև տալ հանձնարարական՝ խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ.
3. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ և 73-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված գործողությունների կատարման հետևանքով 69-րդ հոդվածի 1-ին մասը խախտած իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունը, եթե այդ գործողություններն իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենքին համապատասխան.
4. Պատասխանատվության միջոց կիրառելիս Կենտրոնական բանկը առնվազն հաշվի է առնում՝
    1) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անզգուշությունը կամ անփութությունը).
    2) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը.
    3) անհիմն հարստացման աստիճանը՝ հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.
    4) խախտման հետևանքով ստացված եկամտի կամ խուսափած վնասի չափը.
    5) նախկինում նույն անձի կողմից նույն կամ որևէ այլ խախտում թույլ տալը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության չափն ու բնույթը.
    6) նույն և այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  83

5. Կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի պահանջների պահպանման, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելիս տվյալ անձի կամ ֆինանսական համակարգի կայունության կամ սույն օրենքի նպատակներից ելնելով՝ Կենտրոնական բանկը կարող է իր հիմնավոր կարծիքով՝
    1) կասեցնել որոշակի կրիպտոակտիվներով կամ կրիպտոակտիվներով որոշակի ծառայությունների մատուցումը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով.
    2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ իրականացնող անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց հանձնարարել փոփոխություններ կատարել առաջարկի փաստաթղթում կամ գովազդում, այդ թվում՝ կասեցնել կամ դադարեցնել գովազդը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով.
    3) կասեցնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, տեղաբաշխումը կամ կրիպտոակտիվների առևտրին թույլտվությունը կամ պահանջել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձից կրիպտոակտիվների առևտրային հարթակում կասեցնել կրիպտոակտիվներով առևտուրը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով.
    4) դադարեցնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, տեղաբաշխումը կամ կրիպտոակտիվների առևտրին թույլտվությունը կամ կրիպտոակտիվների առևտրային հարթակում կրիպտոակտիվների առևտուրը.
    5) պահանջել կրիպտոակտիվներ թողարկողից, հրապարակային առաջարկն անող անձից կամ կրիպտոակտիվների առևտրային հարթակում թույլտվություն հայցող անձից բացահայտել առաջարկվող կամ հարթակում առևտրին թույլատրվող կրիպտոակտիվների մասին ողջ էական տեղեկատվությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  83

6) պահանջել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձից իրականացնել իր կողմից ստեղծված ԱԳՏ-ների, փոխհամաձայնության մեխանիզմների, գործարքների և գործառույթների՝ ինքնաշխատ եղանակով իրականացման նպատակով ստեղծված ծրագրային լուծումների (այդ թվում՝ սմարթ պայմանագրերի), տեղեկատվական և տեխնոլոգիական այլ համակարգերի կամ ալգորիթմների անկախ աուդիտ նշված ոլորտներում աուդիտ իրականացնելու համապատասխան փորձառություն ունեցող անձի կողմից: Աուդիտ իրականացնող անձի կարծիքը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ներկայացնել Կենտրոնական բանկ աուդիտի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն մասով նախատեսված աուդիտ իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է տեղեկատվական և տեխնոլոգիական համակարգերի հետ կապված աուդիտորական ծառայություն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին: