FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  5

Օրենսգրքում այլ հասկացությունների կիրառության կանոնները.
1. Բացի Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված հասկացություններից, Օրենսգրքում կիրառվում են նաև այլ հասկացություններ, որոնց իմաստն ու նշանակությունը մեկնաբանվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան բաժիններում կամ գլուխներում.
2. «Հարկման օբյեկտ», «վճարի օբյեկտ», «հարկման բազա», «վճարի բազա», «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունները հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում կիրառվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան հոդվածներում նշված իմաստով ու նշանակությամբ.
3. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման մասով հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով Օրենսգրքում կիրառվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն Օրենսգրքով, կիրառվում են ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով.
4. Հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող իրավական ակտերում կիրառվող հասկացությունները Օրենսգրքում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ.
5. Քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության և այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները Օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ.
6. Եթե Օրենսգրքում կիրառվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) ծածկագրի՝ ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված մեկնաբանությունը տարբերվում է համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրի մասով Օրենսգրքով սահմանված մեկնաբանությունից, ապա կիրառվում է Օրենսգրքով սահմանված մեկնաբանությունը: