Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Արժութային վերահսկողությունը և հսկողությունը. 1. Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողությունն իրականացնում են արժութային վերահսկողության մարմինները, իսկ արժութային հսկողությունը՝ արժութային գործակալները: Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողության մարմիններ են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 5.1-ին մասերում նշված մարմինները: Արժութային հսկողության գործակալներ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները: Արժութային հսկողության գործակալները հաշվետու են Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով. 2. Արժութային վերահսկողության մարմինները և արժութային հսկողության գործակալներն իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն և հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին այդ գործարքների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ: Արժութային հսկողության գործակալների կողմից արժութային հսկողություն իրականացվելու կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը. 3. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը տեղերում կամ հեռակա ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում չնշված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 5.1. Մաքսային մարմինները արժութային վերահսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ. 6. Կենտրոնական բանկը սահմանում է արժութային գործարքների հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվության, փաստաթղթերի և վիճակագրության միասնական ձևեր, ինչպես նաև դրանք վարելու և ներկայացնելու կարգն ու ժամկետները: |