Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 96 Գույքային իրավունքների վրա բռնագանձում տարածելը. 1. Պարտապանի գույքային իրավունքների (ներառյալ պահանջի իրավունքների, այլ անձանց պատկանող գույքի նկատմամբ իրավունքների, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ գույքային իրավունքների) վրա բռնագանձում տարածվում է, եթե՝ 1) պարտապանի կողմից տվյալ գույքային իրավունքի օտարումը սահմանափակված չէ օրենքով կամ այդ գույքային իրավունքը սահմանող պարտավորության՝ գույքային իրավունքի վրա արգելանք դրվելու պահին գործող պայմաններով. 2) պարտապանի կողմից տվյալ գույքային իրավունքի օտարումը, օրենքի կամ այդ գույքային իրավունքը սահմանող պարտավորության պայմանների համաձայն, կախված է այդ պարտավորության մյուս կողմի համաձայնությունից, և այդ անձը տվել է իր համաձայնությունն այդ գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար. 3) տվյալ գույքային իրավունքի բովանդակությունը գույք (այդ թվում՝ դրամական միջոցներ) ստանալու պահանջի իրավունքն է, որը պայմանավորված չէ պարտապանի հանդիպական պարտավորության կատարմամբ, կամ այդպիսի պարտավորությունը կատարվել է. այս դեպքում պահանջի իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար պարտավորության մյուս կողմի համաձայնությունը չի պահանջվում՝ անկախ այդ պարտավորության պայմաններից. 2. Պարտապանի գույքային իրավունքները սահմանող պարտավորության մյուս կողմերը պարտավոր են հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրել պարտավորության բովանդակության, դրա կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 96 3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման նպատակով պարտավորության մյուս կողմի համաձայնությունը ստանալու համար հարկադիր կատարողը պահանջատիրոջը ծանուցում է գույքային իրավունքի, պարտավորության բովանդակության, դրա մյուս կողմի և գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար վերջինիս համաձայնությունը ստանալու անհրաժեշտության վերաբերյալ։ Եթե ծանուցումն ուղարկելուց հետո՝ երեք շաբաթվա ընթացքում, հարկադիր կատարողը պարտավորության մյուս կողմից չի ստանում տվյալ պարտավորության պայմաններին համապատասխանող համաձայնություն գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ, ապա կարող է բռնագանձում տարածել հաջորդ հերթի գույքի վրա։ Նշված ժամկետից հետո համաձայնություն ստանալը խոչընդոտ չէ տվյալ գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար. 4. Գույքային իրավունքի վրա արգելանք դրվելու դեպքում դրա տնօրինման արգելքով պարտապանին մասնավորապես արգելվում է՝ 1) միակողմանիորեն կամ գույքային իրավունքը սահմանող պարտավորության մյուս կողմի հետ համատեղ գործողությամբ տվյալ պարտավորությունը դադարեցնելը, դրա պայմանները փոփոխելը, բացառությամբ եթե փոփոխությունը չի նվազեցնում գույքային իրավունքի արժեքը և իրացվելիությունը. 2) պարտքը ներելը, գույքային իրավունքն այլ անձի հատուցմամբ կամ անհատույց փոխանցելը, ներառյալ պահանջը զիջելը. 3) գույքային իրավունքը գրավ դնելը կամ որպես ավանդ ներդնելը տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում. 4) պարտապանի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված այլ անձի գույքը ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը. 5) մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ լիցենզային պայմանագիր կնքելը. 5. Գույքային իրավունքի վրա դրված արգելանքն այդ իրավունքը սահմանող պարտավորության մյուս կողմի համար խոչընդոտ չէ օրենքով կամ պայմանագրով սահմանված իր իրավունքներն իրականացնելու համար։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 96 6. Գույքային իրավունքի վրա արգելանք դնելու դեպքում հարկադիր կատարողը պարտավորության մյուս կողմին իր որոշմամբ պարտավորեցնում է տվյալ պարտավորության կատարման շրջանակներում պարտապանին դրամական միջոցներ կամ այլ գույք տրամադրելիս գրանցման ոչ ենթակա շարժական գույքը հանձնել հարկադիր կատարողին, դրամական միջոցները փոխանցել պարտապանի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Սույն մասով նախատեսված հիմքերով Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին ստացված դրամական միջոցների և հարկադիր կատարողին հանձնված շարժական գույքի չարգելադրված մասը վերադարձվում է պարտապանին. 7. Գույքային իրավունքները հարկադիր իրացնելիս դրանց առուվաճառքի պայմանագրի ձևի նկատմամբ կիրառվում են քաղաքացիական օրենսդրության պահանջները. 8. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև այն դեպքում, երբ գույքային իրավունքների փոխանցումը միաժամանակ ենթադրում է համապատասխան պարտավորությամբ (պայմանագրով) պարտականությունների փոխանցում։ Այդ դեպքում գույքային իրավունքների ձեռք բերողին են փոխանցվում նաև համապատասխան պարտականությունները՝ ըստ տվյալ պարտավորության (պայմանագրի) պայմանների. 9. Պարտապանի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները բռնագանձման ենթակա չեն։ |