Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 191 Վճիռ կայացնելիս դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը. 1. Առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս` 1) գնահատում է ապացույցները, 2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերն են ապացուցվել, և որոնք չեն ապացուցվել, 3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը, 4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը, 5) բաշխում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը, 6) լուծում է հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու հարցը. 2. Դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը. 3. Գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը: |