FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման գրանցամատյանում գրառվող տեղեկությունները.
1. Անհատ ձեռնարկատերեր հաշվառված անձանց պետական հաշվառման գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.
    1) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պետական հաշվառման համարը.
    2) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
    3) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հարկ վճարողի հաշվառման համարը.
    4) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը.
    5) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անունը, ազգանունը.
    6) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված).
    7) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի սոցիալական քարտի համարը կամ նշում սոցիալական քարտից հրաժարվելու մասին, ներառյալ` տեղեկանքի համարը.
    8) որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման հասցեի բացակայության դեպքում՝ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն: Եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա վերջինիս վերաբերյալ գրառվում են հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն.
    9) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հիմնական՝ առաջնային տեսակը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի.
    10) հաշվառումից հանվելու դեպքում` նշում այդ մասին.
    11) ներկայացման դեպքում՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ.
    12) եթե անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա գրանցամատյանում գրառվում է նաև տվյալ անձի քաղաքացիությունը.
2. Եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար դիմած անձը նախկինում հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, ապա նրա հաշվառման տվյալների մեջ ավելացվում են միայն կրկին հաշվառման տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև նախկինում հաշվառման տվյալների համեմատ փոփոխությունները: