FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  68

Իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը Հանրապետության նախագահի, Կառավարության, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի և Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա.
1. Սույն հոդվածում նշված գործերով կարող է վիճարկվել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի սահմանադրականությունը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիմում ներկայացվելու դեպքերի.
2. Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին.
3. Անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի սահմանադրականությունը կարող է վիճարկվել այդ ակտի ընդունման պահից եռամսյա ժամկետում.
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ օրենքների սահմանադրականությունը կարող է վիճարկվել միայն տվյալ օրենքի ընդունման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանման տեսանկյունից.
5. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է վիճարկվող ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը.
6. Սահմանադրության 204-րդ հոդվածով նախատեսված` քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված և հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ գործերով դատավարությանը պատասխանող չի ներգրավվում.
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը.
8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով.
9. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  68

1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
    2) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
    3) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին.
    4) վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու և նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու մասին.
10. Որևէ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը։ Հավաստիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու մեջ՝ Սահմանադրական դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները.
11. Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավական ուժը կորցնում է Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով սահմանված դեպքերի։ Այդ ակտերի վրա հիմնված` Սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն, իսկ չկատարված վարչական և դատական ակտերի կատարումը Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելուց հետո անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ.
12. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը՝ վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  68

13. Սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետում նշված որոշումը Սահմանադրական դատարանն իրավասու է տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ.
14. Սույն հոդվածի 13-րդ մասում նշված դեպքում Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ իրավական ակտերի վրա հիմնված` Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում կատարված վարչական կամ դատական ակտերը կողմի դիմումի հիման վրա ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով.
15. Քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում իրավական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից, իսկ դրա կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական, իսկ կողմի դիմումի հիման վրա՝ նաև վարչական ակտերը ենթակա են վերանայման օրենքով սահմանված կարգով.
16. Սահմանադրական դատարանը սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված որոշումները սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա կարող է վերանայել, եթե՝
    1) փոփոխվել է Սահմանադրության՝ տվյալ գործով կիրառված դրույթը, կամ 2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված՝ Սահմանադրության դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Սահմանադրական դատարանի այլ որոշում, և տվյալ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն.
17. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված հիմքով գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  68

18. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված գործերի քննությունը չի կարող մերժվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, եթե առկա են Սահմանադրական դատարանի որոշումը վերանայելու՝ սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված հիմքերը.
19. Եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ պետության կամ հանրության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշմամբ հետաձգում է այդ ակտի իրավական ուժը կորցնելը.
20. Նորմատիվ իրավական ակտի ուժը կորցնելու հետաձգումը պետք է համարժեք լինի այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավոր և անհրաժեշտ է ձեռնարկել սույն հոդվածի 19-րդ մասում նշված հետևանքները կանխելուն ուղղված միջոցները։