Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկումը. 1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկումն ու գնահատումն իրականացնում են պետական մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով. 2. Գենդերային հավասարության ապահովման ծրագրեր և միջոցառումներ իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները գենդերային հավասարության ուղղությամբ իրենց իրականացրած գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ամենամյա տեղեկատվություն են ներկայացնում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին (այսուհետ` պետական լիազոր մարմին) և կարող են դա հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով: |