Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 Տեղեկատվական բազայում ներառվող տվյալները. 1. Տեղեկատվական բազան ներառում է` 1) ֆիզիկական անձանց վերաբերող հետևյալ տվյալները. ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին, բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և, առկայության դեպքում, նույնականացման քարտի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը տվող մարմնի ծածկագիրը, տրման օրը, ամիսը, տարին, գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), դ. սեռը, ե. բնակության վայրի հասցեն, զ. քաղաքացիությունը, է. առնչությունը սոցիալական վճարներ կատարելուն, 2) վարձու աշխատողի (պայմանագրային եկամուտ ստացողների) դեպքում նաև` ա. աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածի (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի) սկիզբը և վերջը, մասնագիտությունը (պաշտոնը)` ըստ գործատուների, բ. գործատուի (գործատուների) հարկ վճարողի հաշվառման համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը, գ. հաշվարկված (վճարված) աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների, դրանցից հաշվարկված, վճարված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափերը` ըստ գործատուների և ըստ ամիսների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը` ըստ ամիսների, դ. վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափերը` ըստ գործատուների և ըստ ամիսների, ե. հարկվող եկամտից նվազեցված կամավոր կուտակային վճարի չափը (առկայության դեպքում), |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 զ. սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում` վճարման ենթակա եկամտային հարկը և սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերը, է. գործատուի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով սոցիալական վճարը չփոխանցվելու դեպքում հաշվարկված տույժերը, ը. վարձու աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը), թ. վարձու աշխատողի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը). 3) անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) դեպքում նաև` ա. պետական գրանցման օրը, ամիսը և տարին, պետական ռեգիստրում գրանցման համարը, ձեռնարկատիրական գործունեության տեսակը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը և տարին (նոտարի դեպքում` պաշտոնում նշանակվելու և պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին), բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) և ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու) օրը, ամիսը և տարին (միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում), գ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` շահութահարկի հարկման բազա (մինչև 2018 թվականը` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի, հաշվարկված և վճարված շահութահարկի (մինչև 2018 թվականը` եկամտային հարկի) չափը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով շահութահարկը (եկամտային հարկը) չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 դ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած սոցիալական վճարի չափը, սոցիալական վճարը կատարելու օրը, ամիսը և տարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը և տարին, ե. վճարած շահութահարկի կանխավճարների չափը` վճարման օրը, ամիսը և տարին. 4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև՝ ա. այդ գործունեության տեսակներով զբաղված համարվելու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը, բ. վճարված շահութահարկի չափը` ըստ ամիսների, գ. վճարված սոցիալական վճարի չափը` ըստ ամիսների, դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը և տարին. 5) ինքնազբաղվածի դեպքում նաև` ա. գործունեության տեսակը՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված զբաղմունքների դասակարգչի, բ. որպես ինքնազբաղված անձ ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով եկամտային հարկը չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին, գ. որպես ինքնազբաղված անձ ստացած` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած սոցիալական վճարի չափը, սոցիալական վճարը կատարելու օրը, ամիսը և տարին, ինչպես նաև փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումներ փոխանցելու օրը, ամիսը և տարին, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 6) վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը, վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տեսակը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և գործատուի միջոցներից վճարված նպաստի գումարների չափերը, նպաստից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափերը, այդ գումարները փաստացի վճարելու ամիսը. 2. Տեղեկատվական բազան ներառում է նաև գործատուի կողմից աշխատանքային պրակտիկա և մասնագիտական ուսուցում կազմակերպելու շրջանակներում ներգրավված փորձնակի և աշակերտի վերաբերյալ հետևյալ տվյալները. 1) անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում). 2) անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը. 3) աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը. 4) աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրերի պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման սկզբի և ավարտի ժամերը. 5) աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը. 6) այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ աշակերտն անցնելու է աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը: |