FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները (հարկվող շրջանառությունները).
1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-16-րդ կետերի կիրառության իմաստով ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները որոշվում են այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվա դրությամբ: Հարկման բազաները արտարժույթով արտահայտված լինելու դեպքում վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ ելնելով ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
2. Հիմք ընդունելով «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 18-րդ կետը՝ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման նպատակով, բացի «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-րդ կետով նախատեսված՝ ներմուծվող ապրանքների ձեռք բերման արժեքից, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազայում ներառվում են նաև՝
    1) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.
    2) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի.
    3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
    ա. ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
    բ. ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
    գ. ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
    դ. ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և, ներմուծման երկրից բացի, այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

4) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
    5) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
    6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները: 4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով: