Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 Ապահովման միջոցների զամբյուղը և ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկման ծրագիրը. 1. Հիպոտեկային պարտատոմսերի թողարկման յուրաքանչյուր ծրագրի հիմքում պետք է դրված լինի ապահովման միջոցների առանձին զամբյուղ: Այդ զամբյուղում ներառված ապահովման միջոցները կարող են ուղղվել միայն տվյալ հիպոտեկային պարտատոմսի թողարկման ծրագրի շրջանակներում թողարկված հիպոտեկային պարտատոմսից ծագող պահանջների բավարարմանը` այդ պահանջների ծավալին համամասնորեն. 2. Թողարկողները պարտավոր են յուրաքանչյուր արժույթով արտահայտված ակտիվների համար ունենալ (ստեղծել) ապահովման միջոցների առանձին զամբյուղ և այդ զամբյուղի հիման վրա թողարկել միայն նույն արժույթով արտահայտված հիպոտեկային պարտատոմսեր. 3. Թողարկողին արգելվում է՝ 1) թողարկել հիպոտեկային պարտատոմսեր, եթե դրանք ապահովված չեն սույն օրենքով սահմանված ապահովման միջոցներով. 2) տնօրինել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ապահովման միջոցները, բացառությամբ ակտիվների փոխարինման՝ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 4. Թողարկողը պարտավոր է վարել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվներից ինչպես փաստացի ստացված, այնպես էլ ակնկալվող դրամական հոսքերի ժամանակացույցը, որը, ի թիվս այլ տվյալների, պետք է ներառի տեղեկություններ վաղաժամկետ մարումների և կետանցված վճարումների մասին: Թողարկողը սույն կետում նշված ժամանակացույցը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է հսկողին` վերլուծություններ կատարելու նպատակով: Սույն կետով սահմանված ժամանակացույցում նշված դրամական հոսքերի մասին տեղեկությունները պետք է հնարավորություն ընձեռեն նույնականացնել այն ակտիվները, ներառյալ` հիպոտեկային վարկերը, փոխարինող ակտիվները և ածանցյալ գործիքները, որոնցից ստացվել են այդ դրամական հոսքերը. 5. Ակտիվների և պարտավորությունների գծով ակնկալվող դրամական հոսքերի ժամանակացույցները պետք է ներառեն կանխատեսումներ չնախատեսված վճարումների, մասնավորապես վաղաժամկետ մարումների, և հիպոտեկային վարկերով, ածանցյալ գործիքներով ու թողարկված պարտատոմսերով պարտավորությունների վաղաժամկետ կատարման մասով: Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտով սահմանում է սույն կետում նշված կանխատեսումների իրականացման կարգ: |