Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 166 Վարույթին ներգրավված անձանց ծախսերը և դրանց հատուցումը. 1. Պետական միջոցների հաշվին ենթակա են հատուցման տուժողի, նրա օրինական ներկայացուցչի, գույքային պատասխանողի, մեղադրյալի օրինական ներկայացուցչի, պետական միջոցների հաշվին նշանակված փաստաբանի, փորձագետի, թարգմանչի, հոգեբանի, վկայի հետևյալ ծախսերը․ 1) վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու համար կատարված տրանսպորտային ծախսերը (բացառությամբ օդային տրանսպորտով երթևեկության արժեքի), իսկ վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ՝ նաև օդային տրանսպորտով երթևեկության արժեքը. 2) գիշերակացի արժեքը, եթե այդ ծախսերն այլ կերպ չեն հատուցվել. 3) վարույթն իրականացնող մարմնի պահանջով մշտական բնակության վայրից դուրս բնակվելու համար անհրաժեշտ օրապահիկը, եթե այդ ծախսերն այլ կերպ չեն հատուցվել. 4) միջին աշխատավարձն այն ամբողջ ժամանակի համար, որի ընթացքում վարույթին մասնակցելու համար անձը եղել է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ` չկատարելով աշխատանքային պարտականությունները, եթե միջին աշխատավարձը գործատուն չի պահպանել. 5) վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությանը մասնակցելու հետևանքով աղտոտված, փչացած, ոչնչացած կամ կորած գույքի մաքրման, նորոգման, վերականգնման կամ ձեռքբերման ծախսերը. 2. Փորձագետին հատուցվում է նաև նրան պատկանող այն նյութերի արժեքը, որոնք նա սպառել է հանձնարարված աշխատանքը կատարելիս, ինչպես նաև աշխատանքի կատարման համար անհրաժեշտ սարքավորումներն օգտագործելու, ծառայություններ ստանալու համար կատարած ծախսերը. 3. Վարույթի ընթացքում կատարված ծախսերը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա են հատուցման սույն հոդվածի 1-ին մասում թվարկված անձանց դիմումի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված ծախսերը կարող են հատուցվել վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ: |