FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդը.
1. Դիլիջան համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի, գոտիավորման, համայնքի քաղաքաշինական կանոնադրության, ճարտարապետական լուծումների, քաղաքաշինական նախագծերի, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման, առաջարկվող ծրագրերի վերաբերյալ եզրակացության տրամադրման նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ Տարածքում քաղաքաշինական գործունեության նորմատիվ իրավական ակտերով սահմանված պայմանների և պահանջների իրականացման նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (այսուհետ` Խորհուրդ).
2. Խորհուրդը կազմված է 9 անդամից, որոնց կազմը հաստատում է Դիլիջան համայնքի ավագանին: Խորհրդի կազմը ձևավորվում է առնվազն 5 անդամով՝ Դիլիջանում ներդրումային ծրագիր իրականացրած անձանց լիազոր ներկայացուցիչներից, ընդ որում՝ ծրագիր իրականացրած յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ներկայացնելու մեկ ներկայացուցչի թեկնածություն և ծրագիր իրականացրած անձանց կողմից սույն մասով սահմանված քանակից ավել թեկնածու ներկայացնելու դեպքում նշանակումն իրականացվում է առաջնահերթություն տալով այն անձանց, որոնց իրականացրած ծրագրի ծավալը ավելի մեծ է, 1-ը՝ ավագանու անդամներից, իսկ 3-ը՝ համայնքի բնակիչներից, որոնք քաղաքաշինության կամ ճարտարապետության բնագավառում ունեն առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3. Խորհուրդը իր որոշումները կայացնում է ձայների մեծամասնությամբ.
4. Խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել Տավուշի մարզպետը և Դիլիջան համայնքի ղեկավարը, վերջիններիս լիազորված անձինք.
5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կազմից՝ գաղտնի քվեարկությամբ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
6. Խորհուրդը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը հաստատում է Դիլիջան համայնքի ավագանին` նման առաջին խորհրդի ձևավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

7. Խորհրդի կանոնադրությամբ սահմանվում են Խորհրդի կազմավորման, Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման, նիստերի հրավիրման, աշխատանքների, քննարկումների կազմակերպման, ուսումնասիրությունների իրականացման կարգը, ինչպես նաև Դիլիջան համայնքի ղեկավարին եզրակացությունների կամ առաջարկությունների ներկայացման և դրանց հետագա ընթացքի ապահովման ընթացակարգը: