FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Կրթության գործընթացի կազմակերպումը.
1. Կրթության գործընթացը կազմակերպվում է սույն օրենքին համապատասխան և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, մոդուլային ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով.
2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով: Դրանք մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի(ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված, հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները.
4. Բարձրագույն կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը մշակում և հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունը: Դրանք ներկայացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմին: 5. Ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբը և տևողությունը սահմանվում է պետական կրթական չափորոշիչով, տվյալ մակարդակի կրթական ծրագրի նկարագրով՝ հաշվի առնելով նաև կրթության կազմակերպման ձևը.
6. Հիմնական, միջնակարգ կրթության և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր պետական ամփոփիչ ատեստավորմամբ, որի անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
6.1. Մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի որակավորման կրթական ծրագրերի պետական ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը կազմում և հաստատում է մասնագիտական ուսումնական հաստատությունը։