FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  42

Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից.
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով՝ 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ՝ հանձնաժողովի նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից.
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք.
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին Ազգային ժողովի նախագահին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 100 օր առաջ.
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամներն ընտրվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընտրությունն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների՝
    1) ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ: Այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահը կամ անդամն իր պաշտոնը ստանձնում է համապատասխանաբար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների ավարտման օրը.
    2) դադարման կամ դադարեցման դեպքում՝ համապատասխան պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  42

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կամ անդամ չընտրվելու դեպքում Հանրապետության նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, հնգօրյա ժամկետում նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի ժամանակավոր պաշտոնակատար: Պաշտոնակատարը պաշտոնավարում է մինչև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կամ անդամ ընտրելը.
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում թափուր տեղը համալրվում է ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում հանձնաժողովի նոր անդամն ընտրվում է 6 տարի ժամկետով.
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դադարեցնում է անհամատեղելիության պահանջները խախտելու, որևէ կուսակցության անդամագրվելու, որևէ այլ կերպ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում.
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին.
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  42

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն: