FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) մթնոլորտ` երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային և ցամաքային մակերեսի հետ, տարածվում է մինչև մերձերկրային տիեզերական տարածություն և պտտվում երկրի հետ որպես ամբողջություն.
    2) մթնոլորտային օդ` բնական միջավայրի կենսականորեն կարևոր բաղադրամաս, որը մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ է և գտնվում է շենքերից ու շինություններից դուրս.
    3) մթնոլորտային օդի պահպանություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) կողմից մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունը կանխելու, վերացնելու կամ նվազեցնելու նպատակով իրականացվող միջոցառումների համակարգ.
    4) վնասակար ներգործություն` մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումներ.
    5) աղտոտող (վնասակար) նյութ` քիմիական կամ կենսաբանական նյութ կամ այդպիսի նյութերի խառնուրդ, որն առկա է մթնոլորտային օդում և որոշակի կոնցենտրացիաների դեպքում վնասակար ազդեցություն է ունենում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.
    6) մթնոլորտային օդի աղտոտում` աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ դրանց առաջացումն այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.
    7) մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտում՝ այլ պետությունների տարածքում գտնվող աղտոտման աղբյուրներից աղտոտող (վնասակար) նյութերի տեղափոխման հետևանքով մթնոլորտային օդի աղտոտում.
    8) օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են աղտոտող (վնասակար) նյութերի կուտակմանը մթնոլորտային օդի գետնամերձ շերտում.
    9) արտանետման աղբյուր` տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից աշխատանքի ընթացքում աղտոտող (վնասակար) նյութն արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.
    10) արտանետման անշարժ աղբյուր` որոշակի տարածքում ամրակայված անփոփոխ տարածական դիրքով արտանետման աղբյուր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

20) լավագույն հասանելի տեխնոլոգիա` գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ և ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, և որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, կանխարգելում է, իսկ երբ դա հնարավոր չէ՝ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը.
    21) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն` մթնոլորտում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործություն, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ.
    22) մաքուր օդ՝ օդ, որը չի պարունակում կոշտ, հեղուկ կամ գազային նյութեր կամ գազային խառնուրդներ, որոնք փոխում են նրա բնական կազմը.
    23) օդի պահանջվող օգտագործում (այսուհետ՝ ՕՊՕ)` մաքուր օդի այն ծավալը, որն անհրաժեշտ է աղտոտող (վնասակար) նյութի արտանետումը մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար.
    24) աղտոտման աղբյուրների խումբ` որոշակի տարածքում տեղաբաշխված մեկից ավելի անշարժ աղբյուրներ, որոնցից աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների վերադրման հետևանքով մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է միասնական աղտոտում.
    25) աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղտոտման աղբյուր կամ աղբյուրների խումբ՝ աղբյուր, որի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում գերազանցում է երկու տրիլիոն (2x1012) խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու միլիոն խորանարդ մետր չափանիշը.
    26) աղտոտող (վնասակար) նյութի արտանետումների տեխնիկական նորմատիվներ՝ լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառմամբ անշարժ և շարժական աղբյուրների, տեխնոլոգիական պրոցեսների և սարքավորումների համար սահմանված արտանետման չափաքանակ, որն անշարժ աղբյուրների համար հաշվարկված է միավոր արտադրանքի, իսկ շարժական աղբյուրների համար՝ տրանսպորտային միջոցի մեկ կիլոմետր վազքի կամ շարժիչի հզորության կամ փաստացի ծախսված վառելիքի հիման վրա.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

11) արտանետման շարժական աղբյուր` տարածական տեղադիրքը փոփոխող՝ շարժման մեջ գտնվելու ընթացքում կամ կանգնած ժամանակ արտանետում կատարող աղբյուր (այդ թվում՝ տրանսպորտային միջոց).
    12) տնտեսական օբյեկտ՝ սույն օրենքի իմաստով՝ արտանետման անշարժ աղբյուր ունեցող տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտ.
    13) մթնոլորտային օդի մոնիտորինգ` մթնոլորտային օդի վիճակի, նրանում կատարվող բնական երևույթների, աղտոտման և ֆիզիկական ներգործությունների դիտարկման համակարգ, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի և աղտոտման գնահատման գործընթաց.
    14) կոնցենտրացիա՝ ֆիզիկական մեծություն, որը բնութագրվում է տվյալ նյութի քանակական հարաբերությամբ այն ծավալին, որում դա առկա է.
    15) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա` սույն օրենքի իմաստով՝ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութի այն առավելագույն պարունակությունը, որը չգերազանցելու դեպքում այդ նյութը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգործելիս բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և բնական ու մարդածին շրջակա միջավայրի վրա.
    16) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութի սահմանային թույլատրելի արտանետման նորմատիվ` յուրաքանչյուր աղտոտման անշարժ աղբյուրի համար սահմանված արտանետման առավելագույն չափաքանակ, որի դեպքում արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման հետևանքով (ցրման անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
    17) շահագործվող տրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակներ` տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության նորմեր.
    18) արտանետման չափաքանակ՝ սույն օրենքի իմաստով՝ աղտոտման անշարժ աղբյուրի համար փաստացի արտանետումների չափով սահմանված քանակ.
    19) արտանետման թույլտվություն՝ սույն օրենքի իմաստով՝ աղտոտող անշարժ աղբյուրի համար սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա սահմանված որոշակի քանակի արտանետման իրավունքի տրամադրում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

27) աղտոտվածության մակարդակ՝ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության բացարձակ կամ հարաբերական մեծություն.
    28) աղտոտվածության կրիտիկական մակարդակ՝ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության մակարդակ, որը գերազանցելու դեպքում անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն մարդիկ, բույսերը և էկոհամակարգերը.
    29) կրիտիկական բեռնվածություն՝ մեկ կամ մի քանի աղտոտիչների ազդեցության քանակական գնահատման շեմ, որից ցածր արժեքների դեպքում շրջակա միջավայրի զգայուն կոնկրետ տարրերի համար չեն առաջանա վնասակար հետևանքներ.
    30) ֆոնային կոնցենտրացիա` սույն օրենքի իմաստով՝ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութի պարունակությունը/կոնցենտրացիան (մգ/մ3), որը ձևավորվում է տվյալ վայրում այդ նյութը արտանետող բոլոր աղբյուրներից, բացառությամբ դիտարկվողի.
    31) ջերմոցային գազեր՝ մթնոլորտի ինչպես բնական, այնպես էլ արհեստական ծագում ունեցող գազային բաղադրիչներ, որոնք կլանում և վերարտացոլում են ինֆրակարմիր ճառագայթումը.
    32) արտադրական հսկողություն (ինքնահսկում)՝ չափագրման և հաշվարկային մեթոդների հիման վրա դիտարկումներով իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից արտադրական պրոցեսի վիճակի, այդ թվում՝ հումքի օգտագործման, դրա ընթացքում առաջացած աղտոտող (վնասակար) նյութերի որակի ու քանակի, օգտագործվող բնական պաշարների որակի ու քանակի և բնապահպանական օրենսդրության պահանջներին շրջակա միջավայրի վիճակի համապատասխանության գնահատման գործընթաց.
    33) գոտի` սույն օրենքի իմաստով՝ տարածք, որն առանձնացվել է օդի որակի գնահատման և կառավարման նպատակով.
    34) ագլոմերացիա` սույն օրենքի իմաստով` տարածք, որը ներառում է մի քանի հարակից բնակավայրեր, որտեղ մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ են տեղակայված, և միահյուսված են տնտեսական, բնապահպանական, սոցիալական և այլ շահեր.
    35) լիազոր մարմին` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով շրջակա միջավայրի պահպանության ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

36) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ՝ իրավաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտն աղտոտող աղբյուրների և դրանցից արտանետվող աղտոտող (վնասակար) նյութերի որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ.
    37) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատում` իրավաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով մարդկանց առողջությանը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի այլ օբյեկտներին պատճառված բացասական ներգործության արժեքային գնահատում, որն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: