FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

article  7

Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում ներկայացնելիս. 1․ Ներկայացուցիչը՝
    1) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների, միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ պահանջի, ինչպես նաև Եվրոպական դատարանից ստացված այլ կոմունիկացիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.
    2) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերը բարեկամական կարգավորման ձևով լուծելու նպատակով գանգատ ներկայացրած կողմի հետ վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.
    3) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերով հանդես է գալիս միակողմանի հայտարարությամբ․ 4) Եվրոպական դատարանում գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.
    5) կազմակերպում է Եվրոպական դատարանի՝ առանձին գանգատի առնչությամբ կիրառած միջանկյալ միջոցի կատարման գործընթացը.
    6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով Եվրոպական դատարանի պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու պահանջով միջնորդություն է ներկայացնում Եվրոպական դատարան.
    7) Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան է ներկայացնում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ.
2. Ներկայացուցիչն իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ներկայացնելու միջպետական գանգատ Կառավարության որոշման հիման վրա: