Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 Դատական կարգադրիչների ծառայության կոչումներ շնորհելը և կոչումից զրկելը. 1. Արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհում է վարչապետը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի առաջարկությամբ: Դատական կարգադրիչների ծառայության այլ կոչումները շնորհում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը. 2. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ, բացառությամբ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոնների, դատական կարգադրիչին շնորհվում է դատական կարգադրիչների ծառայության համապատասխան կոչում, եթե նա չունի դատական կարգադրիչի կամ պետական ծառայության ավելի բարձր կոչում: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր կոչումը. 3. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 4. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ. 5. Դատական կարգադրիչների կոչումները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, հանրային ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս. 6. Դատական կարգադրիչների կոչումը կարող է իջեցվել, կամ դատական կարգադրիչը կարող է կոչումից զրկվել օրենքով սահմանված կարգով: |