Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 11) պաշտոնատար անձ՝ անձ, որն իր զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որն զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որն զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն։ Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ. 12) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրավասու մարմնի նախաձեռնած ընթացակարգ, որն սկսվում է հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշման կայացմամբ, ներառում է գույքի քաղաքացիական բռնագանձման հայցի հարուցումը և ավարտվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով. 13) հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն (այսուհետ՝ ուսումնասիրություն)՝ ընթացակարգ, որն ուղղված է ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուն. 14) շուկայականից էականորեն ցածր գին՝ գործարքի հատուցման արժեք, որը 80 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման գույքի օտարման ժամանակահատվածում այդպիսի գույքի օտարման գործարքների իրական արժեքից. 15) իրավասու մարմին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանում. 16) շահագրգիռ անձ՝ անձ, որի իրավունքների և պարտականությունների վրա առերևույթ կարող է ազդել գույքի բռնագանձումը. 17) առաջին ատյանի դատարան՝ հակակոռուպցիոն դատարան։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) գույք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գույք, այդ թվում՝ կրիպտոակտիվ. 2) ապօրինի ծագում ունեցող գույք՝ գույք, այդ թվում՝ մեկ միավոր գույք, մի քանի միավոր գույք կամ մեկ միավոր գույքի բաժին, որի ձեռքբերումը սույն օրենքով նախատեսված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, ինչպես նաև այդպիսի գույքի օգտագործումից ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները). 3) օրինական եկամուտ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1277-րդ հոդվածի համաձայն որոշված կիրառելի իրավունքի նորմերի պահպանմամբ, Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, կրիպտոակտիվով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտներն առանց հարկերի և պարտադիր վճարների, այդ թվում՝ ա. աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, բ. գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը, գ. ստացված փոխառությունները (վարկերը), դ. տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցում, ե. շահաբաժինները, զ. խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները), է. մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները), ը. նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները), թ. ժառանգության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները), ժ. ապահովագրական հատուցումները, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 ժա. ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը, ժբ. գույքն օտարելուց ստացված եկամուտը, ժգ. վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, ժդ. միանվագ վճարները, ժե. գույքային իրավունքներից ստացված եկամուտը, ժզ. քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը, ժէ. կենսաթոշակը, ժը. գյուղատնտեսական արտադրանքի իրացումից կամ գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 4) սույն օրենքով նախատեսված հանցանք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված արարք, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով, 188-րդ հոդվածով, 189-րդ հոդվածով, 210-րդ հոդվածի 3-4-րդ մասերով, 218-րդ հոդվածով, 219-րդ հոդվածով, 220-րդ հոդվածով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) կամ 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) կամ 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասով, 267-րդ հոդվածով, 274-րդ հոդվածով, 275-րդ հոդվածով, 276-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 284-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 291-րդ հոդվածով, 296-րդ հոդվածով, 298-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 299-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 308-րդ հոդվածով, 310-րդ հոդվածով, 318-րդ հոդվածի 2-րդ մասով, 319-րդ հոդվածի 2-րդ մասով, 320-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 321-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 322-րդ հոդվածով, 323-րդ հոդվածով, 324-րդ հոդվածով, 325-րդ հոդվածով, 331-րդ հոդվածով, 335-րդ հոդվածի 3-րդ մասով, 340-րդ հոդվածով, 393-րդ հոդվածով, 394-րդ հոդվածով, 399-րդ հոդվածով, 435-րդ հոդվածով, 436-րդ հոդվածով, 437-րդ հոդվածով, 438-րդ հոդվածով, 439-րդ հոդվածով, 440-րդ հոդվածով, 441-րդ հոդվածով, 442-րդ հոդվածով, 443-րդ հոդվածով, 444-րդ հոդվածով, 445-րդ հոդվածով, 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 486-րդ հոդվածի 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 482-րդ հոդվածով, 505-րդ հոդվածով կամ 549-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 5) անձին պատկանող գույք՝ գույք, որը՝ ա. սեփականության իրավունքով պատկանում է տվյալ անձին, այդ թվում՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի դեպքում՝ անձին պատկանող բաժինը, իսկ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի դեպքում՝ գույքն ամբողջությամբ, բ. սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը, գ. ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է այլ անձի. 6) իրական շահառու՝ ֆիզիկական անձ, որի անունից, օգտին կամ որի հաշվին իրականացվել է գործարքը (գործողությունը), կամ ֆիզիկական անձ, որը վերահսկում է կամ վերահսկել է գործարքը (գործողությունը) կամ այն անձին, որի անունից կամ օգտին իրականացվել է գործարքը (գործողությունը). 7) փոխկապակցված անձ՝ անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձ, մերձավոր ազգական կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի հետ տվյալ անձը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին տվյալ անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք. 8) փոխկապակցված իրավաբանական անձ՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 26-րդ կետերի իմաստով փոխկապակցված համարվող իրավաբանական անձ. 9) մերձավոր ազգական՝ ընտանիքի անդամը, չափահաս զավակը, ծնողը, քույրը, եղբայրը (այդ թվում՝ համահայրը կամ համամայրը), տատը, պապը, թոռները, հորեղբայրը, մորաքույրը, հորաքույրը, մորեղբայրը կամ նրանց ընտանիքի անդամները, անձի ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը. 10) ընտանիքի անդամ՝ ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը կամ ուսումնասիրվող ժամանակահատվածում ոչ պակաս, քան մեկ տարվա ընթացքում 180 օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ. |