FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Զինվորական հաշվառման գործընթացում քաղաքացիների պարտականությունները.
1. Քաղաքացիները պարտավոր են սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տարիքը լրանալուց հետո զինվորական հաշվառման համար ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ.
2. Զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով արձակված քաղաքացիները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման կանգնելու համար.
3. Հաշվառման վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ հաշվառման նոր վայր ժամանելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում.
4. Զինվորական ծառայության ընթացքում ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված և պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ զինվորական հաշվառման կանգնելու համար.
5. Սույն հոդվածով սահմանված զինվորական հաշվառման պարտականությունների խախտումը քաղաքացիների համար հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: