FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  11

Տեսալսողական հաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության ժամանակահատվածում.
1. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`
    1) տեսալսողական հաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.
    2) Հեռարձակողները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչության կողմերի) համար` հրապարակավ հայտնելով վճարովի տեսալսողական հաղորդումների իրենց եթերաժամի գինը և հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.
    3) Հեռարձակողի լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչության կողմերի) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` պահպանելով լուսաբանման համար հավասար հնարավորություններ ապահովող Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգերը.
    4) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին (հանրաքվեի քարոզչության կողմերին) նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական տեսալսողական հաղորդումները (Հանրային հեռարձակողի դեպքում` նաև օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է էկրանի վրա պարտադիր անընդմեջ ուղեկցվեն «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» լուսագրով, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ պետք է հիշեցվի դրա մասին.
2. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական կամ քարոզչությանը նպաստող նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն իրականացնելը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  11

3. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրը ուղիղ եթերի ժամանակ քարոզչություն հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե քարոզչության հեղինակն ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի քարոզչության դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է: