Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Տուժողի մահվան դեպքում վճարվող գումարը. 1. Տուժողի մահվան դեպքում օրենքի համաձայն նրա մահվան հետևանքով վնասների հատուցման իրավունք ունեցող անձանցից յուրաքանչյուրի կրած վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի պահանջները: Սույն մասով նախատեսված վնասների հատուցման ենթակա ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը: Եթե մինչև տուժողի մահը նրան վճարվել է սույն օրենքի 12-13-րդ հոդվածներով նախատեսված վնասների համար ապահովագրական հատուցում, ապա սույն մասով նախատեսված վնասները հատուցվում են ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարի և այդ հատուցման չափի տարբերության սահմաններում: |