FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  264

Իրեր և փաստաթղթեր վերցնելը. Ձերբակալման, անձնական զննության կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերը և փաստաթղթերը վերցվում են սույն օրենսգրքի 261 և 263 հոդվածներում նախատեսված մարմինների պաշտոնատար անձանց կողմից: Վերցված իրերն ու փաստաթղթերը ընդհուպ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը պահվում են այն մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից որոշվող տեղերում, որոնց իրավունք է վերապահված վերցնելու իրերը և փաստաթղթերը, իսկ գործը քննելուց հետո, նայած գործի քննության արդյունքներին, դրանք սահմանված կարգով բռնագրավվում կամ վերադարձվում են տիրոջը կամ ոչնչացվում, իսկ իրերը հատուցմամբ վերցնելու դեպքում իրացվում են: Ինքնաթոր օղին և տնային եղանակով պատրաստված այլ թունդ ոգելից խմիչքները, դրանց արտադրության համար ապարատները ոչնչացվում են գործը քննելուց հետո: Իրեր և փաստաթղթեր վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ, իրերի զննության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ: (1-ին և 2-րդ նախադասությունները գործել են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը` 20.01.21 ՀՕ-27-Ն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն) Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած` Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչև գործով կայացված որոշման կատարումը՝ տալով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Ժամանակավոր թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև գանգատարկման համար սահմանված ժամկետը լրանալը կամ գանգատի առթիվ որոշումն ընդունելը:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  264

Սույն օրենսգրքի 131.1 հոդվածի 3‑րդ մասով, 173, 190 հոդվածներով, 191, 191.1, 192 և 193 հոդվածներով նախատեսված խախտումներ կատարելու դեպքում ոստիկանության աշխատողները իրավունք ունեն մինչև գործի քննությունը վերցնել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը, արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաները, սարքերը կամ գործիքները, ինչպես նաև զենքը, ռազմամթերքը, որի մասին գրանցվում է արձանագրության մեջ` նշելով վերցվող զենքի մակնիշը կամ մոդելը, տրամաչափը, սերիան և համարը, ռազմամթերքի քանակն ու տեսակը: Պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում իրավախախտում կատարած անձի իրերի վերցնում, անձնական զննություն և իրերի զննություն կիրառվում է միայն հետաձգում չհանդուրժող դեպքերում: Սույն օրենսգրքի 184 հոդվածով նախատեսված խախտումներ կատարվելու դեպքում ոստիկանության աշխատողները իրավունք ունեն վերցնելու ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան, շքանշանների ժապավեններ և մեդալների շերտաձողիկներ կամ Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգև և դրանց կրծքանշաններ: Գործը քննելուց հետո իրավախախտողից վերցված ԽՍՀՄ շքանշանը, մեդալը, պատվավոր կոչման կրծքանշանը, Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգևը, ինչպես նաև դրանց կրծքանշանները ենթակա են վերադարձման դրանց օրինական տիրոջը, իսկ եթե նա հայտնի չէ, ուղարկվում են համապատասխանաբար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն, միութենական կամ ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն: