Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի կարգավորման առարկան. Սույն օրենքը կարգավորում է վարկային կազմակերպությունների, այդ թվում՝ վարկային միությունների, խնայողական միությունների, լիզինգային, ֆակտորինգային կազմակերպությունների և այլ վարկային կազմակերպությունների լիցենզավորման, գործունեության կարգավորման, գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեության տեսակի փոփոխման կարգը: Սույն օրենքի գործողությունը չի տարածվում բանկերի (բացառությամբ սույն օրենքի 6-րդ գլխով նախատեսված դեպքերի), ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, կենսաթոշակային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, գրավատների, գյուղատնտեսական վարկային ակումբների վրա, որոնց գործունեությունը կարգավորվում է այլ օրենքներով և իրավական ակտերով: |