FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդը.
1. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել են պետական կառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով.
2. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդը վարում, այդ թվում՝ դրանում տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում և թեմատիկ տարածական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրում են համապատասխան պետական կառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք.
3. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը կամ պաշտոնատար անձը` նախապես կարգի նախագիծը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
4. Գերատեսչական ֆոնդ վարող պետական կառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելու համար միմյանց անվճար տրամադրում են իրենց ստեղծած տարածական տվյալների հավաքածուներն ու ծառայությունները, ներառյալ համապատասխան մետատվյալները: