FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  36

Ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելը, դրա գործողության դադարեցումը կամ հետկանչը.
1. Մաքսային մարմինը կայացնում է ապրանքի ծագման մասին իր կողմից ընդունված նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում, ինչպես նաև իր կամ ստորադաս մաքսային մարմնի կողմից ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում կամ այն հետ կանչելու վերաբերյալ որոշում.
2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ մաքսային մարմնի կամ դիմումատուի կողմից հայտնաբերվում են սխալներ, որոնք թույլ են տրվել ապրանքի ծագման մասին այդ նախնական որոշումը կայացնելիս և որոնք չեն ազդում ապրանքի ծագման մասին տեղեկությունների վրա: Ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում ապրանքի ծագման մասին այդ նախնական որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
3. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողության դադարեցման վերաբերյալ որոշում կայացվում է հետևյալ դեպքերում՝
    1) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ ապրանքի ծագման մասին այդ նախնական որոշումը կայացնելու համար դիմումատուն ներկայացրել է ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, կեղծ փաստաթղթեր կամ ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ.
    2) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են սխալներ, որոնք թույլ են տրվել ապրանքի ծագման մասին այդ նախնական որոշումը կայացնելիս և որոնք ազդում են ապրանքների ծագման մասին տեղեկությունների վրա.
4. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում, ուժի մեջ է մտնում ապրանքի ծագման մասին այդպիսի նախնական որոշումն ընդունելու օրվանից: Ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, սույն հոդվածի 3-րդ կետի 2-ին ենթակետում նշված դեպքում, ուժի մեջ է մտնում ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ այդ որոշումն ընդունելու օրվանից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  36

5. Սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում ապրանքի ծագման մասին նախնական որոշումը տրամադրած մաքսային մարմինը ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացնելու օրվանից հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում ապրանքի ծագման մասին նոր նախնական որոշում է կայացնում՝ հիմք ընդունելով այն տվյալները, որոնք դիմումատուն ներկայացրել է ապրանքի ծագման վերաբերյալ այն նախնական որոշումն ընդունելու մասին դիմում ներկայացնելիս, որի գործողությունը դադարեցվել է: Ապրանքի ծագման մասին այդպիսի նոր նախնական որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից.
6. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների ծագումը սահմանող կանոնների մեջ կատարվել են ապրանքների ծագումը որոշելու չափանիշների մասով փոփոխություններ, որոնք ազդում են այն ապրանքների ծագումը որոշելու վրա, որոնց վերաբերյալ կայացվել է ապրանքի ծագման մասին նախնական որոշումը: Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների մեջ կատարված՝ նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից.
7. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը, ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, ապրանքի ծագման մասին նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումը ուղարկվում են դիմումատուին՝ այդպիսի որոշումներն ընդունելու պատճառների նշումով, ինչպես նաև դրանց մասին տեղեկացվում է մաքսային մարմիններին այդ որոշումներն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ: Գլուխ 5 Ապրանքների մաքսային արժեքը