Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 241 Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարեցումը «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար. 1. Հայտարարատուի՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից. 2. Հայտարարատուի՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) Միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների փաստացի արտահանում, ինչը հաստատվում է մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով՝ սույն Օրենսգրքի 93-րդ հոդվածին համապատասխան. 2) այն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց նկատմամբ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցված է՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան. 3) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 4-6-րդ կետերին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում. 4) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու ժամկետը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 241 5) ապրանքների բացթողման մերժումը՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ. 6) ապրանքների հայտարարագրի հետկանչը սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան և (կամ) ապրանքների բացթողման չեղյալ ճանաչելը սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ. 7) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 8) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). 9) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել. 3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները՝ մինչ սույն Օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը Միության մաքսային տարածքից չարտահանելու դեպքում: Նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը համարվում է ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 241 4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերի: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը. 5. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքը ի հայտ է եկել սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պայմանականորեն բաց թողնված ապրանքների համար, ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք չափով, որոնք չեն վճարվել ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելիս՝ կապված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ: Նշված ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարման ենթակա չեն: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 241 6. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքը ի հայտ է եկել «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակումից ստացված ապրանքների համար, ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն գումարների չափով, որոնք ենթակա կլինեին վճարման, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և վերամշակման արդյունքների ելքի չափաքանակներին համապատասխան՝ վերամշակման արդյունքների պատրաստման համար օգտագործված օտարերկրյա ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումը դրանք «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ: Այն դեպքում, երբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար պահանջվում է կատարել օտարերկրյա արժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, ապա այդպիսի վերահաշվարկը կատարվում է սույն կետի երկրորդ պարբերությունում նշված օրվա դրությամբ գործող արժույթների փոխարժեքով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 241 7. Սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան վճարվող (բռնագանձվող) ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից ենթակա են վճարման տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների համար ընձեռվեր դրանց վճարման հետաձգման հնարավորություն՝ ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը: Նշված տոկոսները հաշվարկվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան: «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կասեցնելու դեպքում սույն կետով նախատեսված տոկոսները մաքսային ընթացակարգի գործողության կասեցման ժամանակահատվածում չեն հաշվեգրվում և չեն վճարվում. 8. Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով Միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների փաստացի արտահանման դեպքում, որը հաստատվում է մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից, կամ այդ ապրանքները՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում, կամ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից այնպիսի ապրանքների արգելապահման, կամ արգելանքի վերցնելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից (ամբողջությամբ կամ մասնակի) հետո սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան. 9. Հայտարարատուի՝ արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորություն չի առաջանում այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: |