Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 55 Վերջնական օգտագործողների իրավունքները և պարտականությունները. 1. Վերջնական օգտագործողներն ունեն հետևյալ իրավունքները` 1) հավասար հիմունքներով օգտվել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից. 2) ստանալ իրենց մատուցված ծառայությունների վճարների մասին մանրամասն տեղեկություններ պարունակող հաշիվ-ապրանքագրեր. 3) հրաժարվել ծառայությունների սակագնով կամ ծառայությունների մատուցման պայմանագրով չնշված ծառայությունների դիմաց վճարելուց. 4) էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության իրավունք. 5) Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն օրենքով նախատեսված ցանկացած այլ իրավունք. 2. Վերջնական օգտագործողներն ունեն հետևյալ պարտականությունները` 1) կատարել օրենսդրության, այդ թվում` սույն օրենքի պահանջները. 2) կատարել ծառայությունների մատուցման սակագների կամ պայմանագրերի պայմանները, այդ թվում` ծառայությունների դիմաց օրինական վճարումներ կատարելու պարտավորությունը. 3) պահպանել տեղական, միջքաղաքային և միջազգային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների պայմանագրերի դրույթները և վճարները. 4) չօգտագործել չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ: |