Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 81 Կենտրոնական բանկի միջազգային համագործակցությունը և համագործակցությունն անձանց հետ. 1. Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների շուկայի ոլորտում իր խնդիրների իրագործման և օրենքով սահմանված իրավասությունների իրականացման նպատակով համագործակցում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ միջազգային պայմանագրեր կամ համագործակցության պայմանագրեր կնքելու միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով. 2. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա օրենքով սահմանված կարգով փոխանակում է տեղեկություններ (ներառյալ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող (բացառությամբ «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված պետական գաղտնիքի) տեղեկություններ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ, որոնք միջազգային պայմանագրից կամ համագործակցության պայմանագրից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն և այդ տեղեկություններն օգտագործում են կրիպտոակտիվների շուկայի կարգավորման, վերահսկողության, կրիպտոակտիվների շուկայում չարաշահումների դեմ պայքարի կամ կրիպտոակտիվներ ձեռք բերողների շահերի պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության նպատակով. 3. Կենտրոնական բանկը կարող է բացահայտել օտարերկրյա պետության իրավասու մարմիններից գաղտնիք պարունակող հարցումների ստացման փաստը, ինչպես նաև տեղեկությունների ստացման փաստը և դրանց բովանդակությունը՝ 1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով կամ 2) համապատասխան հարցումն ուղարկած, տեղեկատվությունը հայցած օտարերկրյա իրավասու մարմնի համաձայնությամբ. 4. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տրամադրել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ (բացառությամբ «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված պետական գաղտնիքի)՝ պայմանով, որ կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե դրանք ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով և իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 81 5. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրումը, եթե՝ 1) դա կարող է բացասաբար ազդել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության ու հասարակական կարգի վրա. 2) նման տվյալները հանդիսանում են պետական գաղտնիք. 3) դա կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտման. 4) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով այն չի օգտագործվելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով. 5) հարցման մեջ նշված անձի նկատմամբ նույն հանգամանքներով Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում է հարուցվել, կամ եթե նույն անձը նույն հանգամանքներով ենթարկվել է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քանի դեռ հարցում կատարող օտարերկրյա պետության իրավասու մարմինը չի հավաստիացրել, որ խնդրարկվող տեղեկատվությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառված պատասխանատվության միջոցներից այլ պատասխանատվություն կիրառելու համար. 6. Տեղեկատվության տրամադրման մերժման դեպքում Կենտրոնական բանկը այդ մասին գրավոր տեղեկացնում է հարցում կատարող մարմնին և ներկայացնում մերժման հիմքերը. 7. Տեղեկատվության փոխանակում իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է համագործակցության պայմանագրեր կամ այլ համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ. 8. Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումները կանխելու կամ քննելու, ինչպես նաև միջազգային պայմանագրով կամ համագործակցության պայմանագրով նախատեսված դեպքերում փոխանակման ենթակա տեղեկությունները (այդ թվում` փաստաթղթերը կամ դրանց պատճենները) ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը համագործակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, որոնք Կենտրոնական բանկի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր: |